«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուբեն Մելիքյան. Մարդկանց անանուն ահազանգի հիման վրա ոստիկանություն բերման ենթարկելը թույլատրելի վարքագիծ չէ

Ռուբեն Մելիքյան. Մարդկանց անանուն ահազանգի հիման վրա ոստիկանություն բերման ենթարկելը թույլատրելի վարքագիծ չէ
09.06.2019 | 13:10

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, դուրս գալով ոստիկանության կենտրոնի բաժնից, լրագրողներին տեղեկացրեց, որ իրավական աջակցություն է ցուցաբերել «Ադեկվադ» ՀԿ՝ բերման ենթարկված անդամներին: Նա շփվել է 8 բերման ենթարկվածի հետ, որ տարվել են ոստիկանություն, քանի որ եղել է ահազանգ, թե Մաշտոցի պողոտայով զբոսնելիս սև հագուստով անձինք վախի մթնոլորտ են տարածել, ահաբեկել են քաղաքացիներին: «Այստեղ մի շատ կարևոր իրավական հարց կա: Եթե անգամ կա ահազանգ, այդ ահազանգը պետք է բավարար չլինի մարդկանց ոստիկանություն բերման ենթարկելու համար: Անհրաժեշտ է նախ պարզել ահազանգ տվողի ինքնությունը՝ գոնե մոտավոր որոշակիության չափանիշով: Ստացվում է, որ ինչ-որ մեկի ահազանգի հիման վրա կարող է ոստիկանություն տարվել ցանկացած քաղաքացի: Եվ վերջինս պետք է ստիպված լինի ժամանակ կորցնել, գալ ոստիկանություն՝ հավաստելու իր անմեղությունը», - ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ սա թույլատրելի վարքագիծ չէ և իրենք այս խնդրով զբաղվելու են:

«Փաստորեն, վարչապետի խոսքը մեր քաղաքացիները ընկալել են՝ որպես խտրականություն սև զգեստով անձնանց նկատմամբ: Պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք խտրականության մի տեսակ, որը կոչվում է համազգեստի խտրականություն», - հավելեց նա:

Դիտվել է՝ 3167

Մեկնաբանություններ